slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակությունն այցելել է Բելառուսի «Ազգային հակադոպինգային լաբորատորիա»

News_Image

Բելառուս գործուղված ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝  տնօրեն Արգամ  Հովսեփյանի գլխավորությամբ, Բելառուսի Հանրապետության «Ազգային հակադոպինգային լաբորատորիա» առողջապահական կազմակերպության տնօրեն Յուրի Պոխոդնյայի հրավերով հոկտեմբերի 21-ին այցելել է Բելառուսի «Ազգային հակադոպինգային լաբորատորիա»:

Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «Ազգային հակադոպինգային լաբորատորիա»-ի  ղեկավար կազմի և աշխատակիցների հետ, որի ընթացքում կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են երկու երկրների կառույցների գործունեության ուղղությունները, նպատակներն ու ձեռքբերումները:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակել կենսաբանական, քիմիաթունաբանական, նյութագիտական հետազոտությունների, դոպինգի դեմ պայքարի, հակադոպինգային փորձարկումների ընթացքում կիրառվող մեթոդների և մեթոդիկաների, ժամանակակից տեխնոլոգիաների, ոլորտին առնչվող արդի հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Բյուրոյի ներկայացուցիչները շրջայց են կատարել հակադոպինգային լաբորատորիայի ստորաբաժանումներում, ծանոթացել լաբորատորիայի նյութատեխնիկական հագեցվածությանը, ներդրված արդիական տեխնոլոգիաներին, ուսումնասիրել նորագույն սարքավորումային հնարավորություններն ու ընթացակարգերը:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել ակտիվ փոխգործակցություն ծավալելու ուղղությամբ՝ դիտարկելով փոխադարձ այցերի իրականացման,  համատեղ աշխատանքների արդյունավետ իրականացման հեռանկարները:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է միջազգային համագործակցության շրջանակների ամրապնդման և ընդլայնման գործընթացների շարունակական ապահովումը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանը, գիտագործնական ներուժի կատարելագործմանն ու փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը։

30 October 2023